ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ն նախատեսում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ

ՀՀ ՊՆ-ն նախատեսում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ներգրավելով 3281 քաղաքացու։

Հավաքներին ներգավվելիք 3281 պահեստազորայիններից 2897-ը կլինեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 152-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 232-ը՝ սպայական կազմից։ Վարժական հավաքներին կմասնակցեն համազորային և հրթիռահրետանային մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատ-րաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով․

Վարժական հավաքներն անցկացվում են հետևյալ փուլերով.

2023 թվականի մարտի 1-25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 367 քաղաքացո

2023 թվականի մարտի 7-31-ը ներառյալ

2023 թվականի մարտի 22-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ

2023 թվականի ապրիլի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 718 քաղաքացու

2023 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ:

  • Կիսվել: