հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՊՆ-ից:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք. ՛՛Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը՛՛:

  • Կիսվել: