հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ ՊՆ-ն հերքում է Գյանջան կրակի տակ պահելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Գյանջան կրակի տակ պահելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը

Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած այն տեղեկությունները, թե ,իբր, Հայաստանի ԶՈՒ-երը կրակի տակ են պահում Ադրբեջանի Գյանջա քաղաքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Որևէ կրակ Հայաստանից Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ չի վարվում, ուղղակի Ադրբեջանի քարոզչամեքենան պարբերաբար այդպիսի կեղծ տեղեկատվություն է տարածում»,- նշեց Ստեփանյանը:

  • Կիսվել: