հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ն բոլոր մարզերում բացազատել է հսկիչ անցագրային կետեր

ՀՀ ՊՆ-ն բոլոր մարզերում բացազատել է հսկիչ անցագրային կետեր

ՀՀ պաշտպանության նախարարությունը բոլոր մարզերում և խոշոր համայնքներում բացազատել է հսկիչ անցագրային կետեր, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։

Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, չափում են զինծառայողների ջերմությունը, գրանցում յուրաքանչյուրին և հետո միայն թույլատրում շարունակել ճանապարհը։
 
Ռազմական ոստիկանության հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և ԱՀ սահմանին, որտեղ ոչ միայն ստուգվում են զինծառայողների փաստաթղթերը, այլև կատարվում է զինվորական մեքենաների և զինծառայողներին պատկանող մեքենաների ախտահանում։

  • Կիսվել: