ՀՀ ՊՆ-ն ամփոփել է կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման ոլորտում 2019-ին կատարած աշխատանքը
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների և զորամասերի հրամանատարների թիկունքի գծով տեղակալների և կապիտալ շինարարության ծառայությունների պետերի խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ.-ին զինծառայողների կոմունալ-կենցաղային և բնակարանային պայմանների բարելավման, շենք-շինությունների, կոմունալ կառույցների և կոմունիկացիոն համակարգերի ընթացիկ նորոգման ու սպասարկման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մասնագիտացված կազմակերպությունների միջոցով կազմակերպված ընթացիկ նորոգման աշխատանքների, շենք-շինությունների, հողանցման եզրագծերի, կոմունիկացիոն համակարգերի՝ ջրագծերի և կոյուղագծերի, տանիքների, էլ.համակարգերի, օդափոխության համակարգերի նորոգման, արևային էներգիայի ստացման համակարգերի տեղադրման, ինչպես նաև զինված ուժերի ստորաբաժանումների զորանոցային և գրասենյակային գույքի ու կահույքի ապահովման հարցեր: