շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ռազմական և քաղաքացիական բժշկության հարցերով պատասխանատուներն ԱՄՆ-ում են

ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ռազմական և քաղաքացիական բժշկության հարցերով պատասխանատուներն ԱՄՆ-ում են

ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական և քաղաքացիական բժշկության հարցերով մի խումբ պատասխանատուներ այս օրերին «Պաշտոնական պատվիրակության ճանաչողական այց» ծրագրի շրջանակում Միացյալ Նահանգներում են, որտեղ նրանք կայցելեն մի շարք ռազմաբժշկական հաստատություններ, կդիտարկեն այդ կառույցներում կիրառվող մարտավարությունները, ընթացակարգերը և կծանոթանան ԱՄՆ փորձին՝ մարտական պայմաններում ձեռք բերած վնասվածքների հետ կապված խնդիրների կարգավորման, պաշտպանական ռեսուրսների տնօրինման և ռազմաբժշկական անձնակազմի ուսուցման ու վերապատրաստման կազմակերպման հարցերում․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄն դեսպանությունից։

 
նկար

«Հուսով ենք, որ այս ճանաչողական այցը կնպաստի Հայաստանում ռազմաբժշկական կրթության համակարգի բարելավման աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում։

 

նկար

  • Կիսվել: