ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով արդեն շահագործման է հանձնվել 3 բնակելի շենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով արդեն շահագործման է հանձնվել 3 բնակելի շենք․ Նիկոլ Փաշինյան

Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Այս մասին, ՀՀ բանակի տոնը շնորհավորելով, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Հայոց բանակի օրն է

Փաստ համար 54/3 - Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է:

ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով արդեն շահագործման է հանձնվել 3 բնակելի շենք Գորիսում (20 բնակարան), Սիսիանում (28 բնակարան) և Վայքում (44 բնակարան):

Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ»,- մասնավորապես գրել է վարչապետը։ 

Նա նաև բանակին նվիրված տեսանյութ է հրապարակել։

  • Կիսվել: