կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. ՊՆ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. ՊՆ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը փետրվարի 8-ին և 9-ին փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով:

  • Կիսվել: