ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։

Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:

  • Կիսվել: