երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վաղարշակ Հարությունյանը ծանոթացել է ռազմաբազայի ենթակառուցվածքներին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմակայանի հրամանատարությանը և անձնակազմին ստորաբաժանման կազմավորման օրվա կապակցությամբ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած ռուս զինծառայողներին։

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստում, խոսել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային կապերի խորացման մասին։

Պաշտպանության նախարարը եղել է նաև ռազմակայանի տարածքում գտնվող Սուրբ Ալեքսանդրայի ուղղափառ եկեղեցում, ռազմական պատմության թանգարանում, գրառում է կատարել թանգարանի հյուրերի մատյանում։

 

 

  • Կիսվել: