շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է Հունաստան. քննարկվել են ռազմական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է Հունաստան. քննարկվել են ռազմական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Պաշտոնական այցով Հունաստանում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

Մարտի 22-ին տեղի է ունեցել Կարեն Բրուտյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլաոս Հարդալիասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ 

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգային իրավիճակի և  ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ։

  • Կիսվել: