ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ոստիկանապետն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

ՀՀ ոստիկանապետն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ոստիկանապետը շրջայց իրականացրեց՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը:

Արմեն Մուրադյանն ու Հայկուհի Մինասյանը նշեցին, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի և բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել, կարողացել են ուսում ստանալ և աշխատանք գտնել:

Ոստիկանապետը տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։

 

  • Կիսվել: