կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ն իր ԶՈւ-ն և ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր դրեց. առաջինն արձագանքեցին Հնդկաստանն ու Ֆրանսիան. Պապիկյան (տեսանյութ)

ՀՀ-ն իր ԶՈւ-ն և ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր դրեց. առաջինն արձագանքեցին Հնդկաստանն ու Ֆրանսիան. Պապիկյան (տեսանյութ)

2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո Հայաստանն իր զինված ուժերը և ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր դրեց իր առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
 
՛՛Արևելքում մեզ առաջինն արձագանքեց բարեկամ Հնդկաստանը, Եվրոպայի մեր գործընկերներից առաջինն արձագանքեց մեր բարեկամ Ֆրանսիան:
 
Ֆրանսիայի արձագանքը և արդեն 1,5 տարվա համագործակցությունը Հայաստանի Հանրապետության համար ունի շատ կարևոր նշանակություն, մենք այն բարձր ենք գնահատում:
 
1,5 տարվա ընթացքում մեզ հաջողվել է էական առաջընթաց գրանցել՛՛,-նշել է նա։
 

  • Կիսվել: