ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն անցկացրել են համատեղ զորավարժություններ

ՀՀ-ի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն անցկացրել են համատեղ զորավարժություններ

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները, տեղեկացնում է Greek City Times-ը:

Նշվում է, որ համատեղ զորավարժությունների նպատակը հատուկ նշանակության միավորված ուժերի մարտունակության և փոխգործակցության բարձրացումն էր մարտական պայմաններում։

Կիպրոսի պաշտպանության նախարարությունից նշել են, որ այսպիսի զորավարժությունները Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի հետ միասին ՛՛արտացոլում են երեք երկրների զինված ուժերի հիանալի համագործակցությունը՛՛:

Հաղորդվում է նաև, որ դասընթացը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ աշխատանքներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: