երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ ԳՇ-ն շուտով հանդես կգա համացանցում հայտնված հայ զինվորականներին իբրև թե գերեվարելու մասին տեսանյութի վերաբերյալ

ՀՀ ԳՇ-ն շուտով հանդես կգա համացանցում հայտնված հայ զինվորականներին իբրև թե գերեվարելու մասին տեսանյութի վերաբերյալ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը քիչ հետո պաշտոնական հայտարարությունով հանդես կգա համացանցում ադրբեջանական կողմից տարածված՝ հայ զինվորականների գերեվարման մասին տեսանյութի վերաբերյալ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։

Նշենք, որ ադրբեջանական կողմը համացանցում տեսանյութ է տարածել հայ 100 զինծառայող իբրև թե գերեվարելու մասին։

Տեսանյութում պարզ չէ, թե գործողությունը որտեղ է տեղի ունենում։

Չնայած հանրային անհանգստությանը՝ պատկան մարմինները շուրջ մեկ ժամից ավել ոչ մի պարզաբանում չեն ներկայացրել։

  • Կիսվել: