հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ դիվանագիտական և ռազմադիավանգիտական կորպուսն ամեն ինչ պիտի անեն, որ մարտական գործողությունները երկար չտևեն. Օհանյան

ՀՀ դիվանագիտական և ռազմադիավանգիտական կորպուսն ամեն ինչ պիտի անեն, որ մարտական գործողությունները երկար չտևեն. Օհանյան

Դիրքային խնդիրների առումով ՊԲ-ն ամեն օր իր առջև դրած խնդիրներն իրականացնում է, բայց դիվանագիտությունն ավելի լավ պայման է, քան մարտական գործողությունները: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց Արցախի հերոս, ՀՀ պաշտպանւթյան նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց. ՛՛ՀՀ դիվանագիտական և ռազմադիավանգիտական կորպուսն ամեն ինչ պիտի անեն, որ մարտական գործողությունները երկար չտևեն:

Որքան էլ երկար տևի, մենք պետք է գոտեպնդվենք, անհրաժեշտության դեպքում երկարատև, դիմացկուն մարտական գործողությունների՝ մեր հայրենիքի համար:

ՀՀ ռազմաքաղաական ղեկավարությունն ինքն է մասնակցում ռազմադիվանագիտական հարաբերոեւթյունների շրջանակներում կատարվող գործողություններին, մենք մեր խնդիրները պետք է կատարենք, որից հետո դիբանաիտական աշխատանքները շարունակվեն՛՛:

Խոսելով այն մասին, թե ինչպես է տեսնում իրավիճակի հանգուցալուծումը՝ Օհանյանն ասաց.

՛՛Գոյություն ունի արցախյան հարցի դիվանագիտական լուծման ճանապարհ՝ ՄԽ շրջանակներում, և գոյություն ունի այսօր արդեն ռազմական  ճանապարհով:

Ինչքան տեղյակ եմ՝ և՛ ՀՀ, և՛ ԱՀ իշխանությունները երբևիցե չեն հրաժարվի այն ֆորմատից, որ ԼՂ հարցը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծվի, մենք բացառում ենք այլ պետությունների, նաև՝ տարածաշրջանային առումով նկրտումներ ունեցող երկրների՝ Թուրքիայի…

Մենք պետք է հասկանանք՝ և՛ Արցախյան ազատամարտի ժամանակ, և՛ այսօր ինքնորոշման ճանապարհը, հանրաքվեն և բոլոր գործընթացները, որ իրականացվել են, Ադրբեջանի ԶՈւ կողմից հանդիպել են պատերազմական գործողությունների, այս պատերազմը պարտադրել է մեզ Ադրբեջանը, և այս պատերազը մենք ըմբոստ կեցվածքով ընդունել ենք և ընդունում ենք, մինչև Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, ինքնորոշումը… Նրանց՝ մյուս ժողովուրդների հետ կողք կողքի ապրելու իրավունքը ոչ ոք չի կարող խլել՛՛:


  • Կիսվել: