հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ դեսպանությունը հորդորում է ՌԴ տարածքում գտնվող զորակոչիկներին կապ հաստատել դեսպանության  հետ․ հայտարարություն

ՀՀ դեսպանությունը հորդորում է ՌԴ տարածքում գտնվող զորակոչիկներին կապ հաստատել դեսպանության հետ․ հայտարարություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր չեն կարողացել մեկնել Հայաստան, հաշվառում անցնելու համար, պետք է իրենց տվյալներն ուղղարկեն դեսպանությանը։ Այս մասին ասված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։

Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։

Տվյալներն ուսումնասիրելուց հետո քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից»,- մասնավորապես, ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: