շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ՀՀ դեսպանն ու ռազմական կցորդը քննարկում են ունեցել Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղարի հետ

ՀՀ դեսպանն ու ռազմական կցորդը քննարկում են ունեցել Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղարի հետ

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հանդիպել է ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի հետ, ով ողջունել է հանդիպմանը ներկա Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանի արդեն իսկ մեկնարկած կարևոր առաքելությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, փոխադարձ այցերի կազմակերպման, երկու երկրների պաշտպանության նախարարությունների պաշտպանական խորհրդակցությունների շարունակականության ապահովման և փոխշահավետ գործակցության զարգացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի խաղաղության օրակարգի հանձնառությանն ու երկկողմ բարեկամական համագործակցության խորացման ուղղություններին:

  • Կիսվել: