ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀՀ դեսպանն ու Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականն անդրադարձել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի

ՀՀ դեսպանն ու Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականն անդրադարձել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի

Նոյեմբերի 28-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։

  • Կիսվել: