շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ՀՀ դեսպանն այցելել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող կենտրոնակայան՝ մասնակցելու հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը

ՀՀ դեսպանն այցելել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող կենտրոնակայան՝ մասնակցելու հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը

Մարտի 22-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը՝ ռազմական կցոր գնդապետ Արթուր Դալիբալթյանի և դեսպանության խորհրդական Ստեփան Գևորգյանի ուղեկցությամբ, այցելեց լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող ՅՈՒՆԻՖԻԼ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը:
 
Դեսպանը հանդիպում ունեցավ ՅՈՒՆԻՖԻԼ-ի Արևմտյան սեկտորի հրամանատար, բրիգադի գեներալ Նիկոլա Մանդոլեզիին, ով բարձր գնահատեց ՀՀ զորախմբի ծառայությունը լիբանանա-իսրայելական կոնֆլիկտի թեժ շրջանում՝ նշելով, որ հայկական զորախումբը շարունակել է իրականացնել պահակային ծառայությունը նույնիսկ այն ժամանակ, երբ խաղաղապահների մեծ մասը գտնվել են բունկերներում:
 
Վահագն Աթաբեկյանը ողջունեց հայ խաղաղապահներին, շնորհակալություն հայտնելով գերազանց ծառայության և Լիբանանում կայունության և խաղաղության հաստատման հարցում գործուն մասնակցության համար:

  • Կիսվել: