հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում կանայք ցուցաբերել են բացառիկ խիզախություն. ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել

ՀՀ դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում կանայք ցուցաբերել են բացառիկ խիզախություն. ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել

2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք, հայտնում են ՊՆ-ից:

Նշվում է, որ կանայք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը:

 

  • Կիսվել: