կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանն այսօր կդառնար 42 տարեկան (լուսանկարներ)

ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանն այսօր կդառնար 42 տարեկան (լուսանկարներ)

Այսօր տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի ծննդյան 42-ամյակին, հայտնում են Տավուշի մարզպետարանից:
 
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Իջևանի քաղաքապետի ժ/պ Արթուր Ճաղարյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար Ղունգեն Վարժապետյանը, բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, ընտանիքի անդամներ, ընկերներ և այլ հյուրեր:
 
Մինչ միջոցառման սկսվելը հյուրերը ծաղիկներ են խոնարհել Թաթուլ Ղազարյանի շիրիմին: Միջոցառման մասնակիցները ներկայացրել են գնդապետ Ղազարյանի անցած մարտական ուղին:
«Յուրաքանչյուրդ իր հետ ձեր ապրած կյանքով, գոնե մեկ վայրկյան ամեն ինչ պարունակում եք նրա կյանքից թե՛ որպես զինվորական, թե՛ որպես ընկեր, թե՛ որպես հայրենատեր մարդ, ում համար սակարկություն գոյություն չի ունեցել: Մեր տղաների հետ նույնանալու ժամանակն է: Այլ կերպ գոյություն չունեն մեր կյանքի հաղթանակները, որի տեսիլքն իր հայացքում, հաստատ համոզումն իր սրտում մեկնել է մեր հրամանատարը:
 
Ես անընդհատ պետք է հիշեցնեմ պատերազմի ժամանակ նահատակված Վաչագան Մանուկյանի հոր` Խաչիկ Մանուկյանի խոսքերը. «Հերոսապատումը մենք ողբերգության չենք վերածելու»: Այսօր ծննդյան, պարգևի օր է: Խոնարհումս քեզ սիրելի հրամանատար»,- նշել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: