կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հեռու չէ այն պահը, որ հայկական Su 30 SM օդ կբարձրանա, և մենք կտեսնենք կործանված F-16. Ռազմական փորձագետ

Հեռու չէ այն պահը, որ հայկական Su 30 SM օդ կբարձրանա, և մենք կտեսնենք կործանված F-16. Ռազմական փորձագետ

F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռները կարող են ոչ միայն անմիջական կիրառություն ունենալ, այլ նաև կարող են նշանացուցումներ կատարել համազորային ցամաքային ուժերի համար: Այդ մասին InfoPort.am-ին ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ ներկայացնելով այս օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքում արդեն երեք օր շարունակվող մարտական գործողությունների ժամանակ կիրառված այդ ինքնաթիռների մասին:
 
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել էր ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչու մայոր Վալերի Դանելինը զոհվել էր:
 
«Այսինքն՝ F-16-ը իր տեղորոշիչ լոկատորներով կարողանում է հայտնաբերել խորքային թիրախներ, և եթե խոցում չի իրականացնում, ապա այդ տեղեկատվությունը փոխանցում է հրթիռային կամ հրետանային զորքերին, որպեսզի նրանք իրականացնեն ոչնչացման գործը», -բազմաֆունկցիոնալ ինքնաթիռի նշանակությունը ներկայացրեց փորձագետը:
 
Ըստ մասնագետի, F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռները այս մարտում գործում են հեռվից, նրանք չեն մոտենում հայկական հակաօդային պահպանության գոտի, որպեսզի լինեն տեսադաշտում: Այդուհանդերձ, եթե նրանք հեռու էլ լինեն, միևնույն է հայկական Զինված ուժերի համար դրանց գործարկման պահից արդեն պարզ է՝ որտեղ են տեղակայված դրանք:
 
«Ճիշտ է հայկական Զինված ուժերի հակաօդային պաշտպանական համակարգը տեսնում է F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռները, բայց հրթիռների հեռահարությունը թույլկ չի տալիս խոցում իրենց: Այդ պարագայում հեռու չէ այն պահը, որ հայկական Su 30 SM-երը օդ կբարձրանան, որոնք ավելի հեռահար խոցում կարող են իրականացնել», -ընդգծեց Արկադի Գրիգորյանը:
 
Փորձեցինք ճշտել՝ այսինքն՝ F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռներին հակազդող միջոցներ հայկական Զինված ուժերը կարո՞ղ է կիրառել, փորձագետը դրական պատասխան տվեց ու հավելեց.
 
«Մենք դեռ կտեսնենք կործանված F-16»:

  • Կիսվել: