ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
F-16 ինքնաթիռների վերաթռիչքը Թուրքիայից Ադրբեջան իրականացվել է Վրաստանի օդային տարածքով․ ՀՕՊ զորքերի շտաբի պետ

F-16 ինքնաթիռների վերաթռիչքը Թուրքիայից Ադրբեջան իրականացվել է Վրաստանի օդային տարածքով․ ՀՕՊ զորքերի շտաբի պետ

Թուրքական F-16 ինքնաթիռները դեռևս հուլիս ամսին ակտիվ գործողություններ են իրականացրել Արցախի և ՀՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը։

Մովսեսյանը նշեց, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ հարձակողական գործողությունների հենց սկզբից թուրքական F-16 ինքնաթիռներն ակտիվորեն ներգրավված են եղել  Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքների ռմբակոծմանը և հրթիռակոծմանը

Նրա ներկայացմամբ՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին հերթափոխ կատարած ինքնաթիռները Գյանջայից թռիչք են կատարել Վրաստանի տարածքով․

«Հիմնականում թիրախավորվել է Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Քարվաճառ, Գյանջա-Մարտակերտ, ինչպես նաև՝ Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները: Զորավարժությունների ավարտից հետո նշված ինքնաթիռները Թուրքիայի տարածք չեն վերադարձել և մնացել են տեղակայված Գյանջա օդակայանում: Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իրականացրել է Գյանջա օդակայանում տեղակայված F-16 ինքնաթիռների, նրանց անձնակազմերի, տեխնիկական կազմերի հերթափոխ: Ընդ որում, վերաթռիչքը Թուրքիայի տարածքից Ադրբեջանի տարածք իրականացվել է Վրաստանի օդային տարածքով»,- նշեց ՀՕՊ զորքերի շտաբի պետը:

  • Կիսվել: