հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հենակետում այրվածքներ ստացած զինծառայող Պայլան Պողոսյանը մահացել է

Հենակետում այրվածքներ ստացած զինծառայող Պայլան Պողոսյանը մահացել է

Օրեր առաջ հենակետում այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել է: Այս մասին հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը:

ՊՆ-ից տեղեկացրել էին նաև, որ զինծառայողն այրվածքներն ստացել էր հենակետում բռնկված հրդեհը հանգցնելու ժամանակ։

 

  • Կիսվել: