հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հեղափոխությունից հետո մեր քաղաքական թիմից ոչ մեկի չենք նշանակել ՊՆ-ում, որովհետև մտածել ենք՝ բանակը ուրիշ ընտանիք է, պետք չէ այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել. Փաշինյան

Հեղափոխությունից հետո մեր քաղաքական թիմից ոչ մեկի չենք նշանակել ՊՆ-ում, որովհետև մտածել ենք՝ բանակը ուրիշ ընտանիք է, պետք չէ այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել. Փաշինյան

Երբ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցավ, իրենց քաղաքական թիմի մոտեցումը հետևյալն էր՝ բանակում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չնշանակել: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում նախարարի առաջին տեղակալ է եղել, հեղափոխության պահին արտակարգ իրավիճակների նախարար (Դավիթ Տոնոյան- խմբ.)։ 

Մեր քաղաքական թիմից ոչ մեկի չենք նշանակել պաշտպանության նախարարարությունում, բանակում, որովհետև մտածել ենք, որ բանակը, այնուամենայնիվ, մի ուրիշ ընտանիք է ու պետք չէ շատ մտնել այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել՝ հասկանալով, որ վտանգ կա, ամեն պահի կարող է էսկալացիա լինել և այս գիտակցմամբ մենք դա չենք արել»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: