կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայտնի են հայրենիք վերադարձած 5 գերիների անունները

Հայտնի են հայրենիք վերադարձած 5 գերիների անունները

Քիչ առաջ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից հայրենիք վերադարձան 5 գերիներ։

Գերությունից ազատված մեր հայրենակիցներն են՝

Գալոյան Սամվել Թաթուլի (Գյումրի)

Գալստյան Արայիկ Հրաչյայի (Ալավերդի)

Իսրաելյան Հովհաննես Գևորգի (Գյումրի)

Մովսեսյան Վահրամ Արայիկի (Գյումրի)

Մանուկյան Կարեն Արայիկի (Մասիս)

Ինչպես ավելի վաղ InfoPort.am-ը տեղեկացրել էր՝ վերադարձածներից երեքը Գյումրիից են, երկուսը ժամկետային զինծառայող են: Ժամկետայիններից մեկն Ալավերդիից է՝ Գալստյան Արայիկ, 2002 թ.:

Սա երրորդ խումբ գերիներն են, որոնք վերադարձել են Հայրենիք: Առաջին անգամ վերադարձվել էին 44 հոգի, ապա ևս հինգ հոգի։

  • Կիսվել: