Հայտնի է՝ ով է լինելու ՊՆ պաշտոնակատարը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արդեն որոշել է, թե ով է փոխարինելու այսօր հրաժարական ներկայացրած Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանն, ով նույնպես պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել, կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին։
Նախագահականից հայտնեցին, որ ստացել են Վաղարշակ Հարությունյանի և Արշակ Կարապետյանի ազատման միջնորդություները։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանն ապրիլի 13-ին էր նշանակվել ԳՇ պետի առաջին տեղակալ։