հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայթաղում հուղարկավորում են Վահրամ Ավագյանին․ ներկա է նաև պաշտպանության նախարարը․ ուղիղ

Հայթաղում հուղարկավորում են Վահրամ Ավագյանին․ ներկա է նաև պաշտպանության նախարարը․ ուղիղ

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում հուղարկավորում են հունվարի 30-ին մահացու հրազենային վիրավորում ստացած Վահրամ Ավագյանին։ Արարողությանը ներկա է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնեք, որ այսօր  առավոտյան մահացած զինծառայողի հարազատները ի նշան բողոքի նրա դին մայրուղիով փորձում էին բերել Երևան, սակայն ոստիկանները փակել էին Արմավիր-Երևան մայրուղին՝ թույլ չտանլով նրանց շարունակել ճանապարհը։ Նրանց հետ բանակցելու են եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան ու ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

Քննչական կոմիտեց հայտնում են, որ շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Դավիթ Տոնոյանը հարազատների հետ զրույցում հայտնել է, որ հետևելու է գործի ընթացքին։

 

  • Կիսվել: