հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալը հուղարկավորության ժամանակ հանձնվեց Գարուշ Համբարձումյանի հորը

Հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալը հուղարկավորության ժամանակ հանձնվեց Գարուշ Համբարձումյանի հորը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել  հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։

Մայորին հետմահու շնորհված՝ Հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալը հուղարկավորության ժամանակ հանձնեցին մայորի հորը։

Հուղարկավորությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ եւ պատգամավորներ։

Գարուշ Համբարձումյանը Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում էր ապրում, ուներ երկու որդի։ Նրա եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է։

Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել էր ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել էր սակրավորի մասնագիտություն եւ լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:

 

  • Կիսվել: