հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայոց բանակը մեր անկախ պետականության թերևս ամենակարևոր ձեռքբերումներից է․Պետրոսյան

Հայոց բանակը մեր անկախ պետականության թերևս ամենակարևոր ձեռքբերումներից է․Պետրոսյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի ծննդյան օրը, որն ունի 31 տարվա հարուստ կենսագրություն: Այն մեր անկախ պետականության թերևս ամենակարևոր ձեռքբերումներից է, որն իր ստեղծման օրվանից համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը և ապահովում է մեր հայրենիքի կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը: Հայոց բանակին շնորհավորելով, նորից ու նորից հիշենք բոլոր այն քաջարի տղաներին, որոնց կյանքի ու նվիրումի գնով ստեղծվեց ու կայացավ մեր բանակը:

Խոնարհում՝ հայոց բանակի կնքահայր, ՀՀ ազգային հերոս սպարապետ Վազգեն Սարգսյանի և ազատագրական պայքարի ճանապարհին մարտիրոսված ու ծառայողական պարտականությունները կատարելիս նահատակված հերոսների պայծառ հիշատակին:

Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ, հայոց բանակի պատվարժան վետերաններ ու երկրապահ կանավորականներ, շնորհավորում եմ բոլորիս տոնը, մաղթում եմ ՝ քաջառողջություն, ամուր կամք, ուժ ու կորով: Համոզված եմ, որ այսուհետ ևս պատվով ու արժանապատվությամբ ենք շարունակելու կրել հայոց բանակի զինվորի ու սպայի կոչումն ու պատիվը, նույն անսասան վճռականությամբ շարունակելու ենք կատարել մեր պարտքը հայրենիքի նկատմամբ՝ հանուն տարածաշրջանի խաղաղության, հանուն մեր երկրի ու ժողովրդի անվտանգության:

Փառք ու պատիվ Հայոց բանակին»:

  • Կիսվել: