ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայոց բանակ են մեկնել Մարտունի խոշորացված համայնքի նորակոչիկները

Հայոց բանակ են մեկնել Մարտունի խոշորացված համայնքի նորակոչիկները

Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել 2021-2022 թվականների ձմեռային առաջին զորակոչը, որի ընթացքում Հայոց բանակ են ճանապարհվել Մարտունի խոշորացված համայնքի նորակոչիկները: Այն մեկնարկել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային կառույցից:

 

Զորակոչի արարողությանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով բարեմաղթանքի խոսքեր է հղել նորակոչիկներին:

«Սիրելի նորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի զինվորի բարձր կոչմանն արժանանալու համար: Վստահ եմ, որ դուք դաստիարակվել եք հայրենասեր և պատվով կկատարեք ձեր առջև դրված պարտականությունները: Միաժամանակ վստահ եմ, որ այս նույն կազմով կհանդիպենք նաև երկու տարի անց, երբ ծառայությունն ավարտած կլինեք և հայրենիքին մատուցած ծառայության համար կպարգևատվեք: Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ եմ մաղթում ձեզ»,- նշել է Կարեն Սարգսյանը:

Այնուհետև Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ՝ գնդերեց արժանապատիվ Տեր Երեմյա քահանա Սարգսյանի ձեռամբ: Արարողությունից հետո նորակոչիկներին բաժանվել է փոքրիկ կտակարաններ: Նորակոչիկների ծնողներն ու հարազատները հպարտությամբ և բարձր տրամադրությամբ են բանակ ճանապարհել իրենց զավակներին:

Գեղարքունիքի մարզում 2021-2022 ձմեռային հերթական զորակոչը կանցկացվի դեկտեմբերի 22-ին:

  • Կիսվել: