Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ․ ՊՆ խոսնակ (տեսանյութ)
Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը: Այս մասին հատնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ այս գիշեր՝ 03։40-ի սահմաններրում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն թեժ մարտերի արդյունքում հետ է շպրտվել։ Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։
Տավուշի մարզպետը կոչ է արել մարզի բնակիչներին պատսպարվել ապաստարաններում։
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ մարտերը թուլացել են։