շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական կողմը շատ գրագետ խուսանավում է ցույց տվել, հակառակորդը հետ է շպրտվել. Հովհաննիսյան

Հայկական կողմը շատ գրագետ խուսանավում է ցույց տվել, հակառակորդը հետ է շպրտվել. Հովհաննիսյան

ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց ռազմաճակատում տիրող իրավիճակը:

՛՛Այսօր առավոտյան սկսել են մասսայական հրթիռակոծությունը Արցախի բնակավայրերի, ԱՀ ՊԲ ԶՈՒ-ն համապատասխան պատասխան է տալիս, սակայն՝ թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները. Ադրբեջանի մեղադրանքները հայկական կողմին ապատեղեկատություն են:

Առավոտյան հատկապես հարավային ուղղությամբ հարձակման փորձ են արել, օրվա ընթացքում իրենց հաջողությունը փորձեցին ամրագրել տեսանյութերով՝ չակերտավոր ապացույցներով, բայց դա հերթական օրինակն էր, երբ  ժամանավոր հաջողությունները որպես մեծ հաջողութուն են փորձում ներկայացնել:

Առանձնահատուկ պետք չէ շեշտել որևէ դիրքի նահանջի, շարժման մասին նորությունները:

Մերոնք մեծ կորուստներ են պատճառել, միայն այսօր հարավային ուղղոթյամբ 200 և ավելի զոհ են տվել, մերոնք շատ գրագետ խուսանավում են ցույց տվել, հակառակորդը հետ է շպրտվել:

Այս պահին չեմ կարող կոնկրետ թվական ամփոփումներ ներկայացնել նրանց կորուստների մասին, վաղը երկու օրվանը կներկայացնենք՛՛,-նշեց նա:

 

 

 

  • Կիսվել: