չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայկական կողմը կրակ չի բացել. Ադրբեջանը կրկին ստում է․ ՊՆ

Հայկական կողմը կրակ չի բացել. Ադրբեջանը կրկին ստում է․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքում էԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունն առ այն, որ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական զորքերի ուղղությամբ։ Հաղորդագրության մեջ ասվում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»։

  • Կիսվել: