հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայկական կողմը խոցել է հակատանկային և հրետանային 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ

Հայկական կողմը խոցել է հակատանկային և հրետանային 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ

Արցախի շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերը շարունակվում են, ավելի ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղությամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ ՊԲ ստորաբաժանումները բազում հաջողություններ են արձանագրել, մեր զինված ուժերը կատարում են մարտական խնդիրը՝ հակառակորդի բոլոր գրոհները հետ մղելով:

Հովհաննիսյանն ասաց, որ մարտական գործողությունների մեկնարկի պահից ի վեր՝ հակառակորդն ունի 790 կենդանի ուժի կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, վիրավորների թիվը մոտ 1900 է։ 

Հայկական բանակն, ընդհանուր առմամբ, ըստ ՊՆ ներկայացուցչի, խոցել է հակառակորդի հակատանկային և հրետանային 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։ 

Ինչ վերաբերում է մեր կորուստներին՝ նա նշեց, որ մեր կորուստների թիվը կներկայացնեն վաղն առավոտյան, հիմա ամփոփում են։ 

Հովհաննիսյանն անդրադարձավ ՍՈՒ-25 գրոհիչի խոցմանը, նշեց, որ, ցավոք, ունեցանք կորուստ, հայ օդաչուն մահացել է թուրքական F16 կործանիչի հարվածից։  

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ Ադրբեջանը շտապել է հերքել անհնարամիտ և ծիծաղելի բառապաշարով՝ նշելով, որ նման ինքնաթիռ չկա Ադրբեջանի օդուժում:

  • Կիսվել: