ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայկական կողմը գերիների փոխանակման հարցում ևս մեկ սկզբունք է առաջարկել. Ավինյան

Հայկական կողմը գերիների փոխանակման հարցում ևս մեկ սկզբունք է առաջարկել. Ավինյան

Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գերեվարված անձանց փոխանակման հարցում հայկական կողմը, բացի ՛՛բոլորը բոլորի դիմաց՛՛ ձևաչափից, ևս մեկ սկզբունք է առաջարկել: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:

Ավինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք նաև առաջարկել ենք գերիների փոխանակումից հետո հետագայում նոր գերիների հայտնաբերման դեպքերում առանց որևէ նախապայմանի և միակողմանիորեն գերիների վերադարձի սկզբունքը: Մենք կարծում ենք, որ այս սկզբունքը նույնպես պետք է հայտարարվի՛՛:

Փոխվարչապետը  հիշեցրեց, որ այս պահի դրությամբ հայկական և ադրբեջանական կողմերն իրականացնում են գերիների ցանկերի ճշգրտման աշխատանքները, որոնց ավարտից հետո տեղի կունենա փոխանակումը:

 

  • Կիսվել: