ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացեl, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացեl, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը, չի համապատասխանում իրականությանը։

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

  • Կիսվել: