շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական կողմում հայտնված ադրբեջանցի զինծառայողը վերադարձվել է հայրենիք

Հայկական կողմում հայտնված ադրբեջանցի զինծառայողը վերադարձվել է հայրենիք

Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։
 
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։
 
Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։

  • Կիսվել: