հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայկական կողմն ունի 100 վիրավոր, 10-ը տեղափոխվել է Երևան. Հովհաննիսյան

Հայկական կողմն ունի 100 վիրավոր, 10-ը տեղափոխվել է Երևան. Հովհաննիսյան

Քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանն ասաց, որ մարտական գործողությունները հիմնականում ընթանում են Արցախի հյուսիսային ու հարավային ուղղություններում: Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են: 

Նա նշեց, որ առաջիկայում ՊԲ-ն կհայտնի մեր զոհերի տվյալները: 
 

Ըստ Հովհաննիսյանի՝ հայկական կողմն ունի մոտ 100 վիրավոր, նրանցից 10-ը տեղափոխվել են Երևան: Մնացածի վիճակն ավելի թեթև է: Ինչ վերաբերում է  զոհերին, ապա ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ ունենք հաստատված 16 զոհ:

Նա հավելեց, որ իրավիճակը շարունակում է մնալ նույնը:

 
 

  • Կիսվել: