չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայկական կողմի վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծանր է

Հայկական կողմի վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծանր է

Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սանձազերծած գործողությունների ընթացքում հայկական կողմից վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, նրան այս պահին փորձում են տեղափոխել Երևան: Մնացած վիրավորների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նշենք, որ հայկական կողմը ունի երեք զոհ:

Այս պահին Մոսկվայի միջնորդությամբ հաստատվել է հրադադար, թեպետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ 10:20 դրությամբ Գեղարքունիքի որոշ գյուղերի ուղղությամբ թշնամու կրակը շարունակվում է:

Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ 

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ  ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

"Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է",- հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։

  • Կիսվել: