Հայաստանը «Զապադ-2021» զորավարժություններին կմասնակցի դիտորդի կարգավիճակով
Սեպտեմբերի 14-ին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները Բելառուսի «Օբուզ Լեսնովսկ» զորավարժադաշտում դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլին:
Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։