Հայաստանը ունենալու է զարգացած ռազմարդյունաբերություն․ Տիգրան Կարապետյանը՝ ոլորտի նոր արտադրություն սկսելու մասին (լուսանկարներ)
Իշխանական նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով զբաղվում է ռազմարդյունաբերության ոթորտում արտադրությամբ հայտնել է իր կողմից ղեկավարած ընկերությունում ռազմական ոլորտի նոր արտադրություն սկսելու մասին։
Այս առնչությամբ Կարապետյանը գրել է․
«Այս նախագիծը երբ սկսում էինք շատերը չէին հավատում, որ այն իրականություն կդառնա: 2018թ Аветик Керобянը՝ այն ժամանակ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը, հավատաց, որ մեր ընկերությունը կարող է դա անել: Հիմա հասել ենք ավարտական փուլին ու մեզ դա հաջողվեց:
Հրապարակված ֆոտոները միայն մի փոքր մասն է, մնացածը գաղտնի է:
Շնորհակալություն մեր ֆանտաստիկ թիմի յուրաքանչյուր անդամին, որ լուծեցին բարդագույն խնդիրը, ինչպես նաև Ավետիք Քերոբյանին ու Հակոբ Արշակյանին որ հավատացին ու օգնեցին իրականություն դարձնել այս ծրագիրը:
Հայաստանը ունենալու է զարգացած ռազմարդյունաբերություն»:

