ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը նախատեսում է պետական սահմանների պահպանությունն ամբողջովին թողնել սահմանապահներին

Հայաստանը նախատեսում է պետական սահմանների պահպանությունն ամբողջովին թողնել սահմանապահներին

ՀՀ կառավարությունը ռազմավարական հեռանկարում նախատեսում է պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում է Զինված ուժերը, դնել սահմանապահների վրա:  Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտունակության բարձրացման հարցերով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ:

  • Կիսվել: