երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը. Պապիկյան

Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը. Պապիկյան

Ուշադիր հետևում ենք Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Այդ մասին Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերի հանրահայտ սկզբունքները:

Չենք կարող չանդրադառնալ նաև Կիպրոսի անմիջական հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում, տիրող իրավիճակին: Կիսվեցինք մեր գնահատականներով և մտահոգություններով:

Ես և պարոն Պալմասը քննարկումներ ունեցանք փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցերի շուրջ նույնպես: Այդպիսի քննարկումները կրելու են շարունակական բնույթ և նպաստելու են մեր ժողովուրդների անվտանգությանն ու պաշտպանությանը»,- ասաց նա: 

Պապիկյանը նաև ընդգծեց, որ անելու են հնարավոր ամեն ինչ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային նոր մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու համար:

  • Կիսվել: