հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ հնդկական զենք գնելու համար, այդ թվում՝ անօդաչուներ

Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ հնդկական զենք գնելու համար, այդ թվում՝ անօդաչուներ

Հնդկական DNA թերթը հայտնում է, որ Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ հնդկական զենք գնելու համար։

«Հունիսին Հայաստանի պատվիրակությունն այցելեց Հնդկաստան։ Թեև դրա բովանդակության մասին քիչ բան է հայտնի, անօդաչու սարքերը ցուցակում են»,- գրում է թերթը:

«Եվ ոչ միայն անօդաչու սարքեր»,- թերթին ասել է հնդիկ մի պաշտոնյա՝ չխորանալով այլ մանրամասների մեջ: Նա հույս է հայտնել, որ ցանկում կլինեն հնդկական արտադրության Rustom-II անօդաչու սարքերը։

 

  • Կիսվել: