հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը դիտարկում է հնդկական MRSAM ԶՀՀ-ները գնելու և դրանցով խորհրդային «Ս-125 Պեչորա»-ները փոխարինելու հնարավորությունը. Indian Defence Research Wing

Հայաստանը դիտարկում է հնդկական MRSAM ԶՀՀ-ները գնելու և դրանցով խորհրդային «Ս-125 Պեչորա»-ները փոխարինելու հնարավորությունը. Indian Defence Research Wing

Հայաստանը դիտարկում է հնդկական միջին հեռահարության MRSAM «ցամաք-երկինք» զենիթահրթիռային համակարգեր գնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing պորտալը՝ նշելով, որ Երևանն այդպիսով ցանկանում է իր զինանոցում փոխարինել խորհրդային արտադրության «Ս-125 Պեչորա» հակաօդային պաշտպանության համակարգերը։ 

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հայկական կողմը հարցում էր ուղարկել այդ համակարգերի գնման համար, Հնդկաստանն իր հերթին առաջարկել էր Akash և Akash-NG համակարգերը, որոնք նույնպես հնդկական արտադրության արտադրանք են։ Բանն այն է, որ չնայած MRSAM հակաօդային պաշտպանության համակարգերը արտադրված են Հնդկաստանում, որոշ տեխնոլոգիաներ փոխառված են Իսրայելից։

Միաժամանակ հրատարակությունը նշում է, որ Նյու Դելին այդ զենքի արտահանման առումով սահմանափակումներ չունի։

Այս գործարքն ուշագրավ կլինի նրանով, որ Հայաստանի գլխավոր մրցակիցը՝ Ադրբեջանը, նույնպես մեծապես կախված է իսրայելական մատակարարումներից. մասնավորապես, այն զինված է «Բարակ-8» հակաօդային պաշտպանության համակարգերով, նշում են հրապարակման հեղինակները։

  • Կիսվել: