հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը ցույց կտա Ռուսաստանից ձեռքբերված սպառազինությունները, երբ ժամանակը գա․ Դավթյան

Հայաստանը ցույց կտա Ռուսաստանից ձեռքբերված սպառազինությունները, երբ ժամանակը գա․ Դավթյան

Հայաստանը ցույց կտա Ռուսաստանից ձեռքբերված սպառազինությունները, երբ ժամանակը գա։ Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման արարողության ժամանակ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Կան բոլոր հնարավորությունները նոր սպառազինություններ ձեռքբերելու, ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Երբ ժամանակը գա, մենք ցույց կտանք այն միջոցները, որոնք կան, ձեռք են բերվել այդ համագործակցության շրջանակներում։ Մենք շատ միջոցներ ունենք, որոնց մասին այս պահին հայտնելը նպատակահարմար չէ», - ասել է Դավթյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դաշույն է նվիրել հայ գործընկեր Արշակ Կարապետյանին ՝ ասելով, թե «կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինությունների մատակարարման գործընթացը մեկնարկել է»:

 

  • Կիսվել: