շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին. ՊՆ

Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի Defender Europe 2021 զորավարժություններին:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը հայտնեց, որ այդ թեմայով բոլոր հաղորդագրություններն ու լուրերը ապատեղեկատվություն են։ Նա նշեց, որ ավելի ուշ Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը նույնպես հանդես կգա համապատասխան մեկնաբանությամբ:


  • Կիսվել: