ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանը 2020-ին բախվեց տարածաշրջան ահաբեկիչների զանգվածային տեղափոխման հետ․ Արմեն Ղևոնդյան

Հայաստանը 2020-ին բախվեց տարածաշրջան ահաբեկիչների զանգվածային տեղափոխման հետ․ Արմեն Ղևոնդյան

Հայաստանը 2020թ.-ի աշնանը բախվել է որպես վարձկաններ օգտագործվող օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների զանգվածային տեղափոխմանը տարածաշրջան։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ «Վալդայ» Միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում։
 
«Ընդունվել են քայլեր, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ պայքարում հավաքական ջանքերի ավելացմանը, այդ թվում՝ զինված հակամարտություններում որպես վարձկաններ օգտագործելու համար օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների պատրաստման, ֆինանսավորման և զինման դեմ ուղղված քայլերը: Դրան մենք բախվել ենք 2020 թվականի աշնանը մեր տարածաշրջանում»,-նշել է Ղևոնդյանը։
 
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն իր գոյության տարիների ընթացքում դարձել է տարածաշրջանային անվտանգության պահպանման գործոն։

Աշխարհում անվտանգության մեխանիզմների հետընթացի ֆոնին կազմակերպությունը, որպես բազմաֆունկցիոնալ կառույց, ուղղված է իր անդամների անվտանգության ապահովմանը։

Ղևոնդյանն ընդգծել է, որ անդամ պետությունները ջանքեր են գործադրում Կազմակերպության ներուժի, ուժերի և միջոցների կատարելագործման ուղղությամբ, ակտիվորեն խորհրդակցություններ են անցկացնում՝ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ իրենց արտաքին քաղաքական նախաձեռնությունները համակարգելու նպատակով:
 

 

  • Կիսվել: